00:00:00

Դեռեւս շատ անորոշություններ կան կորոնավիրուսի թե տարածման, թե կանխարգելման, թե բուժման հետ. փոխնախարար

18:55, 10 հունիս 2020

Կորոնավիրուսը նոր հիվանդություն է եւ դեռեւս շատ անորոշություններ կան դրա թե տարածման, թե կանխարգելման, թե բուժման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: «Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ եւ բուժման աշխատանքները, այլեւ փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե  ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք եւ դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր