00:00:00

Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհմինա Վարդանյան

17:51, 10 հունիս 2020

Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաեւ ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության եւ սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում եւ ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է: Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները: Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարեւորագույն, բայց այլեւս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է: Շարունակելու եմ աշխատանքս Երեւանի ավագանու կազմում եւ, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երեւանի ու երեւանցու: Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր