00:00:00

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ

17:58, 10 հունիս 2020

Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել. ՀՀ-ն շահեկան է համարել իր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել խնդիրը:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերութունների հետ: Հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են: «Բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան համարել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է: Գործընկերների հետ պայմանագրերն առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով: Ավելի վաղ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ներգրավել 270 մլն դոլարի վարկային միջոցներ:  ՌԴ-ն ևս 30 մլն դոլար տրամադրելու էր որպես դրամաշնորհ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր