00:00:00

Եղանակը Հայաստանում

17:03, 10 հունիս 2020

Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես  հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26, Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32, Արարատում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33, Արմավիրում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +25 +29, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +35):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր