00:00:00

«Վաստակաշատ գեներալ է». Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետին

16:15, 10 հունիս 2020

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Կարեւորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ եւս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջեւ դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար: Շնորհակալություն հայտնելով վստահության համար, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր