00:00:00

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

13:43, 10 հունիս 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Բորիս Բախշիյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Բորիս Բախշիյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է փաստաթղթում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վահագն Թորոսյանը նշանակվել է Շիրակ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-67 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վահագն Թորոսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր