00:00:00

Հայաստանի և Էստոնիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

13:23, 10 հունիս 2020

Հայաստանի անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների շուրջ, քննարկել համագործակցության հնարավորությունները համավարակի դեմ պայքարում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հատնել Էստոնիայի նախագահին՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) 30 հազար եվրո տրամադրելու համար, որն ուղղվելու է համավարակի դեմ պայքարին և համապատասխան բժշկական պարագաների ձեռքբերմանը: Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես ընդգծելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի առկայությունն, այդ թվում նաև՝ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը: Այս համատեքստում նշվել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աշնանը Էստոնիա նախատեսվող պաշտոնական այցը նոր խթան կլինի երկու բարեկամ երկրների համագործակցության խորացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր