00:00:00

Արտաշատի նոր շուկայի հետ կապ ունեմ այնքանով, որքանով այդ շուկան գտնվում է Արարատի մարզում. Գարիկ Սարգսյան

13:07, 10 հունիս 2020

«Մեյմանդարի» շուկան գտնվում է Արմավիրի մարզում, մեր մարզի հետ կապ չունի, թեեւ հիմնականում մեր մարզի գյուղացիներն են իրացնում իրենց մթերքը:  Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիային և խոսակցություններին, որ շուկան փորձում են փակել, որ բնակիչներն իրենց մթերքն իրականացնեն նորակառույց շուկայում: «Այդ խոսակցություններն իրականության հետո բացարձակ որևէ աղերս չունեն, ինչպես գիտեք, դեռևս նախորդ տարի «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ Արարատի մարզում նույնպես կառուցվելու է գյուղմթերքի իրացման մանրամեծածախ շուկա և այս ամիս արդեն ունենք բացված շուկա և մեր մարզի բնակիչները կարող են իրենց ապրանքն իրացնել այդ շուկայում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ նորակառույց Արտաշատի շուկան կապվում է հենց իր անվան հետ, Սարգսյանն արձագանքեց. «Ես կապ ունեմ այդ շուկայի հետ այնքանով, որքանով այդ շուկան գտնվում է Արարատի մարզում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր