00:00:00

Արայիկ Հարությունյանը ներկայացրել նորընտիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին

12:21, 10 հունիս 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն եւ կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին: Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի պաշտպանությունը: «Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը՝ անընդհատ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը եւ կառույցի նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին աշխատանքում եւ հույս հայտնել, որ դատախազության համակարգում նրա երկարամյա գործունեությունը, փորձն ու գիտելիքները, ինչպես նաեւ մարդկային որակները մեծապես կնպաստեն կառույցի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր