00:00:00

ՀԾԿՀ-ն շուտով կհրապարակի գազի նոր սակագները. նախարար

16:10, 10 հունիս 2020 Հասարակություն

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհրապարակի բնակչության սոցիալական տարբեր խմբերի համար գազի նոր սակագները: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հույս հայտնեց, որ հանրության շրջանում եղած մտահոգությունը շուտով կվերանա: «Մենք հուսով ենք, որ ձեռք կբերվի բոլորի համար ցանկալի արդյունք: Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ արդյունքը բնակչության հիմնական սոցիալական խմբերի համար իրավիճակի վատթարացման չի հանգեցնի»,- ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր