00:00:00

Արցախում կորոնավիրուսով եւ քրոնիկ հիվանդություններով 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Տեղեկատվական շտաբ

16:00, 10 հունիս 2020 Հասարակություն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի, գրում է տեղեկատվական շտաբը։ «Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի: Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր