00:00:00

Մեկ օրում կորոնավիրուսի 428 դեպք. կա 10 մահ. Ապաքինվել է 772-ը, բուժվողների թիվը նվազել է 360-ով

10:57, 10 հունիս 2020

Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 14103 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 73156 (մեկ օրում արվել է 1749 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 8573 անձ (պակասել է 360-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 5223 անձ` վերջին մեկ օրում 772 անձ: Ընդհանուր առմամբ, 227 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր