00:00:00

«Ժողովուրդ». Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելը կարող է հետեւանքներ ունենալ Արթուր Դավթյանի համար

12:00, 10 հունիս 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետեւանքներ ունենալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Նախ նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ: Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք էր հանդիսացել հանցակազմի բացակայությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գործի կարճման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվել է շատ ավելի շուտ, քան դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ: Այսինքն, իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել: Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը: Եվ հիմա բոլորը շունչը պահած սպասում են հետագա զարգացումներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր