00:00:00

Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը. այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ

20:53, 09 հունիս 2020

ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։ Փաստաբանը հայտնեց, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։ «Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր