00:00:00

ՍԱՏՄ–ն խախտումներ է հայտնաբերել միայն մեկ գիշերային ակումբում. չի պահվել սոցիալական հեռավորությունը

20:56, 09 հունիս 2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեկոյան անակնկալ ստուգայցերը հանրային սննդի օբյեկտներ արդյունքներ են տալիս։ Այս մասին  տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն ֆեյսբուքյան էջը։ Երևանյան մի շարք սրճարանների ու ժամանցի վայրերի ստուգումը փաստել է, որ ՀՀ պարետի որոշման պահանջները հիմնականում պահպանվում են։ Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում, որտեղ չի պահվել սոցիալական հեռավորությունը սեղանների ու անձանց միջև, ախտահանման մատյանում գրառումները կիսատ են եղել, ախտահանիչներ չեն եղել բոլոր պահանջվող տեղերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր