00:00:00

Հրետանավորների եւ կրակային պատրաստության գործնական պարապմունք

19:17, 09 հունիս 2020

4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հունիսի 8-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, զբաղեցրել դիրքերը և կատարել կրակային վարժություններ` գրանցելով բարձր արդյունքներ: Կրակադաշտի բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են: 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները հունիսի 8-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ: Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ, ստուգվել է զինծառայողների մասնագիտական պատրաստության աստիճանը: Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և հրետանային միջոցները պատրաստել կրակի վարման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր