00:00:00

ԼՀԿ 4 պատգամավոր չունի սեփական աշխատասենյակ․ պատգամավորը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին

17:30, 09 հունիս 2020

2019 թվականին Ազգային ժողովի ծախսերի ներկայացման վերաբերյալ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 4 պատգամավոր չունի սեփական աշխատասենյակ։ Նա նշեց, որ դրա համար պատասխանատու է ԱԺ աշխատակազմը։ Աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ քաղաքաշինության կոմիտեի հետ իրականացնում են աշխատանքներ նոր մասնաշենքի կառուցման համար։ Տիգրան Գալստյանը նշեց, որ դա, հնարավոր է, 1-2 տարի տևի։ Իմքայլական պատգամավորներից մեկն էլ, որ մասնակցում էր նիստին, ասաց, որ պատճառներից մեկն այն է, որ պատգամավորների թիվը մեծացել է նախորդ գումարման խորհրդարանի համեմատությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր