00:00:00

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կինը ևս վարակված է կորոնավիրուսով

17:52, 09 հունիս 2020

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր ևս հետաձգվեց: Դատարանը ստացել էր Սեյրան Օհանյանի պաշտպաններից և Կարեն Մեժլումյանի դիմումներն այն մասին, որ իրենք վարակված են COVID-19-ով, ու թեև հիմա հիվանդանոցից դուրս  են գրվել, սակայն պետք է գտնվեն 14-օրյա  կարանտինում, ուստի խնդրում են հետաձգել այսօրվա դատական նիստը: Դիմում էր ստացվել նաև ամբաստանյալ Արմեն Գևորգյանից: Նա տեղեկացնում էր, որ COVID-19-ով վարակված է նաև իր կինը՝ Թարամա Գևորգյանը: Նրանք ևս գտնվում են խիստ մեկուսացման մեջ: Ամբաստանյալը խնդրել էր հետաձգել նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 23-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր