00:00:00

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ. քննարկել են կորոնավիրուսի թեման

16:57, 09 հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում եւ Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը եւ ձեռք բերված փորձը: Կողմերը փոխանակվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր