00:00:00

Երկու ամսից Ճարտարում կմեկնարկի 200 բնակարանների կառուցումը. բարերար Համլետ Վաչենանցը՝ Արցախի ԱԺ նախագահին

20:25, 09 հունիս 2020 Հասարակություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 9-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցին: Խոսելով բարերարի կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հատկապես ապրիլյան պատերազմի օրերին նրա ցուցաբերած պատրաստակամության եւ մեծ աջակցության, ինչպես նաեւ դրսում բնակվող մեծաթիվ հայրենակիցների համախմբելու եւ դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համլետ Վաչենանցը ԱԺ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդհունավետ գործունեություն: Ներկայացնելով Արցախում իրականացվող ծրագրերը՝ գործարարը նշել է, որ ներդրումների չափն արդեն անցնում է 15 մլն դոլարը: Խոսելով Արցախում բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքից, Համլետ Վաչենանցը հայտնել է, որ Մարտունի եւ Ստեփանակերտ քաղաքներում ավարտվել են 100 բնակարանոց շենքերի կառուցման, ինչպես նաեւ Ստեփանակերտի 17 հարկանի երկու բազմաբնակարանոց շենքերի նախագծային աշխատանքները: Գործարարի փոխանցմամբ՝ երկու ամսից Ճարտարում կմեկնարկի 200 բնակարանների կառուցումը: Պլանավորվում է աշնանը մեկնարկել ծխախոտի արտադրությունը: Նախատեսվում է նաեւ կարի ֆաբրկայի կառուցում: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ներդրումային դաշտի եւ նոր աշխատատեղերի ստեղծման պայմաններին վերաբերող թեմաներ: Քննարկմանը մասնակցել է նաեւ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր