00:00:00

Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

16:23, 09 հունիս 2020

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որը նախատեսված է Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: «Պարոն Թովմասյանի աշխատավարձն ամբողջությամբ փոխանցվել է հատուկ հաշվեհամարին»,- ասաց Ղազարյանը: ՍԴ աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմը պարգևավճարներ առհասարակ չի ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր