00:00:00

Փաշինյանն օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին. Pastinfo.am

18:16, 09 հունիս 2020 Քաղաքականություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։ Հանդիպման առանցքում եղել է ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որն այլեւս Փաշինյանը չի կարողանում կառավարել։ Այս հանդիպմանը հաջորդեցին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունները ու առողջանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։ Պաշտոնաթող նախագահը թերեւս խորհուրդներ է տվել Փաշինյանին՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով։ Փաստն այն է, որ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն է հրապարակվել նաեւ կառավարական առանձնատների հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ, որ պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր