00:00:00

ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել

18:15, 09 հունիս 2020 Տնտեսություն

ՀՀ նախագահի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 1 մլրդ 145 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է 350 մլն դրամի չափով: Փաստացի 1 մլրդ 452 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 96%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր