00:00:00

Արդարադատության նախարարությունը 900 մլն դրամի խնայողություն է կատարել

18:03, 09 հունիս 2020 Տնտեսություն

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 900 մլն դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 16,9 մլրդ դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 20 մլրդ դրամ: Փաստացի 19,1 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր