00:00:00

ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել

13:11, 09 հունիս 2020

ՀՀ նախագահի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 1 մլրդ 145 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է 350 մլն դրամի չափով: Փաստացի 1 մլրդ 452 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 96%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր