00:00:00

Արցախում կորոնավիրուսի վարակման 5 նոր դեպք է գրանցվել. մեկը եկել է ՌԴ-ից, մյուսները մի ընտանիքից են

16:35, 09 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, որը ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի: Հիվանդությունը, բարեբախտաբար, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր