00:00:00

«Փաստ». Հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների

13:59, 09 հունիս 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն: Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առեւտուր եւ այլն): Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է. «Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային եւ տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ: Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում եւ մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի եւ «օջախների» ձեւավորումը կանխելու համար»: Սա մի պատասխան է, որը բազմաթիվ նոր հարցեր է ծնում, հատկապես երկրորդ պաբերությունը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հատվածը գրված է, ասենք, մարտի սկզբներին: Սա այն դեպքերից է, երբ պարզապես մնում է հավելել՝ «առանց մեկնաբանության»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր