00:00:00

Հայաստանը ողջունում է Լիբիայում հրադադար հաստատելու Եգիպտոսի նախաձեռնությունը․ Աննա Նաղդալյան

22:50, 08 հունիս 2020

Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը եւ ավելացրել․ «այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ»։ «Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման», ասել է Աննա Նաղդալյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր