00:00:00

Շիրակի գերեզմանոցում միաժամանակ երկու արարողություն է եղել. Փաշինյանի հրապարակած լուսանկարի հետքերով. news.am

20:43, 08 հունիս 2020 Հասարակություն

Շիրակի մարզի Շիրակ գյուղի  տարածքում գտնվող գերեզմանոցում հունիսի 6-ին նույն ժամին երկու արարողություն է եղել՝ թաղման եւ քառասունքի, այդ պատճառով էլ մեծ թվով մարդիկ են նույն ժամին եղել գերեզմանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակ համայնքի ղեկավար Համլետ Ասատրյանը։ «Երկու գերեզման է իրար կողքի։ Մեկում թաղում է եղել, մյուսում էլ՝ քառասունք»,- ասաց նա։ Գերեզմանոցը, թեեւ Շիրակ համայնքի տարածքում է, բայց գյուղին չի պատկանում, այլ Գյումրի քաղաքին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր լուսանկար, որտեղ երեւում էր, որ բազմամարդ հուղարկավորություն է անցկացվել Շիրակ գյուղում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր