00:00:00

Ինչքան շատ եմ ճանաչում Արջուկին, այնքան ավելի եմ հիանում այս ցեղատեսակի առանձնահատկություններով. Մարիամ Փաշինյան

14:51, 21 մայիս 2020 Հասարակություն

Վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ինչքան շատ եմ ճանաչում Արջուկին, այնքան ավելի եմ հիանում այս ցեղատեսակի առանձնահատկություններով: Կենտրոնական Ասիայի հովվաշուն կամ Ալաբայ, ծագել են Կենտրոնական Ասիայում, ավելի քան 10,000 տարի առաջ, և համարվում են աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկը: Իրենք հիմնականում ծառայում են որպես պահապան շներ, պաշտպանում են հոտը գայլերից և նույնիսկ արջերից: Իրենք նաև ընտանիքի և տան հիանալի պաշտպաններ են: Կարող են կշռել 60-100 կգ. Իրենց ընտանիքին անսահման նվիրված են և հավատարիմ, բայց անծանոթների համար չափազանց վտանգավոր: Նրանք չեն երկմտում, երբ կասկածում են, և միանգամից հարձակվում են: Խորհուրդ չի տրվում պահել երեխաների կամ այլ կենդանիների շուրջ (չնայած Արջուկը Արփիին շատ է սիրում: Իր ուժի և ագրեսիայի պատճառով Ալաբայը Դանիայում արգելված ցեղատեսակ է»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր