00:00:00

ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

14:11, 15 մայիս 2020 Աշխարհ

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է այդ պաշտոնից իր առաջիկա հրաժարականի մասին: Ազեվեդուն իր պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին, չնայած նրա լիազորությունների ժամկետը լրանալու է միայն մեկ տարի հետո, փոխանցում է DW-ն: ԱՀԿ ղեկավարը պարզաբանել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի կայացվել, եւ որ ստիպված է եղել դա անել «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով»: Նա ընդգծել է, որ ժամկետից շուտ հրաժարականը ոչ մի քաղաքական հիմքեր չունի եւ իր հեռանալը «համապատասխանում է ԱՀԿ շահերին»: ԱՀԿ ղեկավարին փոխելը, որն առանց այն էլ ծանր ժամանակներ է ապրում, համընկել է կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, որն ամբողջ աշխարհում առաջացրել է մեծածավալ տնտեսական ցնցումներ: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն զգուշացրել էր, որ համաշխարհային առեւտրի ծավալները 2020 թվականին կարող են մեկ երրորդով կրճատվել: Ազեվեդուն ասել էր, որ հնարավոր է մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկումը: ԱՀԿ-ն 25-ամյա հոբելյանի նախաշեմին բախվել է իր գոյության ամբողջ պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամին: ԱՄՆ-ն երկու տարի շարունակ արգելափակում է կազմակերպության մշտական վերաքննիչ մարմնի՝ ԱՀԿ Արբիտրաժային դատարանի դատավորների նշանակման ընթացակարգը: Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակված է 2019 թվականի դեկտեմբերից: Որպես միջանկլյալ միջոց Եվրամիությունը կազմակերպության 15 անդամների հետ պայմանավորվել էր վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմ ստեղծելու շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր