00:00:00

Գիտնականներն անվանել են COVID-19-ից բարձր մահացության պատճառը

00:22, 14 մայիս 2020 Աշխարհ

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը վտանգավոր է օրգանիզմ թափանցած վարակի նկատմամբ իմունային համակարգի չափից ավելի հակազդման պատճառով, ասվում է ուսումնասիրության մեջ Frontiers in Public Health ամսագրում: Չինացի մասնագետների ենթադրության համաձայն, հիվանդության ժամանակ սպիտակուցներից մեկը ներթափանցում է ալվեոլային էպիթելի բջիջներ՝ առաջացնելով ցիտոկինային փոթորիկ (իմունային բջիջների անվերահսկելի ակտիվացում բորբոքման օջախում): Ծանր դեպքերում նման ռեակցիան կարող է հանգեցնել թոքերի ախտահարման և սեպտիկ ցնցումների, որը հանգեցնում է օրգանների ախտահարման: Որպես օրինակ, ուսումնասիրության հեղինակները վկայակոչել են վիճակագրությունը, ըստ որի՝ COVID-19-ով վարակված ծանր հիվանդների 67.3%-ի մոտ զարգացնում է սուր շնչառական դիսթրես համախտանիշ, գրեթե 29%-ի մոտ՝ երիկամների կամ լյարդի սուր ախտահարում, իսկ 23.1%-ի մոտ՝ սրտի ախտահարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր