00:00:00

Պետերբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել

15:35, 12 մայիս 2020 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք: Հիվանդանոցից տարհանել են 150 հոգու, կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Նախնական վարկածով նշվում է, որ պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը: Ապրիլի վերջին առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններում, որոնցից է «Սուրբ Գեորգի»-ն, առանձնացվել են 5483 մահճակալներ կորոնավիրուսով վարակվածների համար: Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի հետևնաքով մեկ պացիենտ մահացել է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր