00:00:00

Էլոն Մասկը վերսկսում է Տեսլայի գործարանի աշխատանքը՝ չնայած իշխանության արգելքին

15:24, 12 մայիս 2020 Աշխարհ

Տեսլա ընկերության հիմնադիր Էլոն Մասկը հայտարարել է, որ ավտոմեքենաներ արտադրող գործարանը վերսկսելու է աշխատանը՝ ի հեճկուկս Ալամեդա շրջանի իշխանությունների սահմանած կանոնների։ «Բոլորի հետ միասին գործարանում եմ լինելու: Եթե որևէ մեկը ձերբակալվի, թող ես լինեմ», – Թվիթերում գրել է Մասկը: Ալամեդա շրջանումը գտնվում է Կալիֆորնիա նահանգում: Գործարանը փակվել է մարտի 23-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Տեսլան դատական հայց է ներկայացրել շրջանի ղեկավարության դեմ: Մասկը նշել է, որ Ալամեդայի ղեկավարության արգելքը հակասում է Կալիֆորնիայի նահանգային իշխանության որոշմանը, որը թույլատրել է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի արդյունաբերական հիմնարկություններին, վերսկսել աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր