Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել կրկին 4 օրով պարետային ժամ սահմանել՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների հետ հանդիպման ավարտին:
«Մայիսի 16-19-ը կրկին կարգելվի տնից դուրս գալը: Բացի այդ, չեղարկվում է մուտք ու ելքի արգելքը դեպի 9 նահանգ՝ Ադանա, Դենիզլի, Դիարբեքիր, Քահրամանմարաշ, Մարդին, Օրդու, Թեքիարդաղ, Տրապիզոն, Շանլըուրֆա»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը հավելել է, որ մայիս 17-ից սկսած՝ 65-ից բարձր տարիքի անձանց կթույլատրվեն զբոսանքները 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Նման թույլտվություն կգործի մայիսի 20-ից մինչև 20 տարեկանների համար:
Կորոնավիրուսից Թուրքիայում մահացել է 3841 մարդ, վարակվել՝ ավելի քան 139 հազարը: