00:00:00

11 միլիոնանոց Ուհանում կթեստավորվեն բոլորը

04:25, 12 մայիս 2020 Աշխարհ

Ուհանի իշխանությունները կիրականացնեն բոլոր բնակիչների զանգվածային թեստավորում՝ ընդամենը 10 օրում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ին 11 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց շրջանում իրականացվելիք թեստավորման պլանները:
Հավելենք, որ կարանտինի չեղարկումից ընդամենը մի քանի օր անց Ուհանում կրկին արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Ինչպես հայտնի է, դեռ 2019-ի դեկտեմբերին Ուհանը դարձել էր COVID-19 կորոնավիրուսի տարածման օջախ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր