Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն չի կարողանա ներկա լինել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, գրում է Goal.com-ը:
77-ամյա բրազիլացին ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով բաց է թողել ԱԱ-2018-ին նվիրված մի քանի միջոցառումներ: Սպասվում է, որ աշխարհի առաջնության ժամանակ Պելեն ֆուտբոլային փորձագետի եւ մեկնաբանի աշխատանք կկատարի բրազիլական հեռուստատեսությունում: