00:00:00

Վրաստանում հայտարարել են մինչեւ մայիսի 26-ը կորոնավիրուսը հաղթահարելու պատրաստակամության մասին

21:41, 05 մայիս 2020 Հասարակություն

Փաստ է, որ վերջին շրջանում արդեն չկա վարակվածների թվի աճ, ապաքինվածների թիվը մեծացել է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լեւան Գոպոձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան: «Նման կանխատեսումները շատ լավ են, սա լավատեսական հայտարարություն է»,-նշել է բժիշկը: Նա նաեւ նշել է մինչեւ մայիսի 26-ը կորոնավիրուսը հաղթահարելու պատրաստակամության մասին: Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է: Անցած մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ: Այդպիսով, փետրվարի 26-ից մայիսի 5-ը Վրաստանում ախտորոշվել է վարակման 604 դեպք, ապաքինվել է 240 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 4939 մարդ: Այս պահին բուժում է ստանում 355 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր