ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արցախի սահմանի օդային տարածքը երեկ խախտած հակառակորդի «Օրբիտեր» տեսակի անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները:
Ի դեպ, նշեմ, որ սա մարտական մեքենայի հրամանատարի հերթական անվրեպ խոցումն է․ նա նույնատիպ ԱԹՍ ոչնչացնելու համար նախկինում արդեն պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Վստահ ու համարձակ են գործել նաև հաշվարկի ժամկետայինները։
Օդային տարածքների բանալիները հուսալի ձեռքերում են»։