00:00:00

ՀՀ քաղաքացիները դեռ օդանավակայանում են․ Մոսկվայից առաջիկա օրերին թռիչք չի նախատեսվում

19:05, 18 ապրիլ 2020 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են․ «Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Վ.Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը: Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր