00:00:00

Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին և Մխիթարյանին

22:13, 27 փետրվար 2018 Սպորտ

Ֆուտբոլի Անգլիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանին: Նևիլի կարծիքով, Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարող ոչինչ փոխել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: «Մխիթարյանը «Արսենալ»-ի ֆուտբոլիստների պես է: Ունակ չէ մտնել հանդերձարան և թիմին տանել իր հետևից»,-ասել է Նևիլը:
 Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «զինագործների» մրցակիցները «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն էին: «Քաղաքայիններին» հաջողվեց խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակ տանել: «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում աչքի ընկան Ագուերոն, Կոմպանին, Սիլվան:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությանը, քանի որ ըստ կանոնադրության միևնույն ֆուտբոլիստը չի կարող երկու տարբեր ակումբների կազմում մասնակցել նույն մրցաշարին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր