00:00:00

Վարորդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հաստատվել Հայաստանում, կբուժվեն Վրաստանում

22:56, 10 ապրիլ 2020 Հասարակություն

Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասով տնօրեն Մարիա Էզուգբաիայի խոսքերով՝ իրենց մոտ են տեղափոխվել բեռնատարի երկու վարորդ, որոնց մոտ կորոնավիրուս հաստատվել էր Հայաստանում, գրում է jnews.ge-ն: Վարորդների վիճակը կայուն է: Նրանք արդեն 9-10 օր է հիվանդ են: Էզուգբաիայան ասել է, որ եթե 10 օրվա ընթացքում հիվանդությունը չի բարդանում, որպես կանոն ապաքինման գործընթացն ավելի շուտ է սկսվում, ու այդ երկու վարորդը հենց այդ փուլում են: Բժշկի խոսքով՝ ամենայն հավանականությամբ նրանց վիճակը կայուն կմնա, շուտով կապաքինվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր