➡️ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Իսկ կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով: Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:
➡️ Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն:
? Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: