00:00:00

«Իսկ հիմա ինձ լսեք, պարո՛ն քաղաքապետ». Անի Սամսոնյան

17:29, 07 ապրիլ 2020 Հասարակություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ընդդիմախոսների հնչեցրած քննադատություններն անվանում է տականքություն։ Ինչպես հասկանում եմ, նման բնորոշումները պարոն քաղաքապետի սրտով են։ Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ։ Արդեն հոգնել եմ սպասել Ձեզ ուղղված ժամկետանց նամակների պատասխաններին։ Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի քաղաքաշինության ոլորտում և Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան բաժնում, ես կանվանեմ վայրենություն (Ձեզ հոգեհարազատ բնորոշումներով) քաղաքի և երևանցիների նկատմամբ (որը հեղափոխական իշխանության օրոք չպիտի շարունակվեր)։ Արդեն որերորդ դեպքն է, որ Դուք ստորագրում և տրամադրում եք քաղաքաշինական փաստաթղթեր ՀՀ օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով։ Տարոն Մարգարյանի ժամանակ կռվով-դավով կասեցված շինարարության համար նորից տրամադրել էիք շինթույլտվություն Մամիկոնյանց փողոցի վրա ու նորից խախտումներով, որը հաստատել էր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Բնակիչները ստիպված դիմեցին վարչական դատարան։ Հենց հիմա Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի 11 փողոցում ընթացքի մեջ են կառուցապատման աշխատանքներ (Արտակարգ դրության պատճառով ժամանակավոր դադարել է), որոնք ևս իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Բարբյուսի 9 շենքի բնակիչներն արդեն տևական ժամանակ պայքարում են այս շինարարության դեմ, որովհետև խախտումների պատճառով փակվել է բազմաբնակարան շենքի թիկունքային ճակատին հրշեջ մեքենաների մոտեցման ճանապարհը։ Բացի այս փաստից, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արձանագրել է նաև նորմատիվ-տեխնիկական այլ խախտումներ։ Նշեմ նաև, որ Քեռու 12 հասցեի բնակելի տանը բռնկվել էր հրդեհ և վնասել մի քանի տներ, որովհետև հրշեջ մեքենաները մուտք չեն ունեցել տարածք։ Ես դիմում եմ քաղաքապետարան և ի պատասխան ինձ ասում եք, որ Բարբյուսի 11 հասցեում բնակելի տունը հյուրատան վերակառուցման համարտրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի իրավաչափությունը պարզելու նպատակով հարուցվել եք վարչական վարույթ։ Բայց միևնույն ժամանակ շինարարական աշխատանքները թափով առաջ են գնում։ Կարծում եմ՝ արդեն հասկանալի է Ձեզ, որ պիտի դուրս գաք Ձեր կարանտինից, կասեցնեք այդ շինարարական աշխատանքները և վերականգնեք բնակիչների ոտնահարված իրավունքները։ Հուսամ՝ այս կառուցապատողները Երևանին ԿԱՄԱԶ, աղբաման կամ փոշեկուլ չեն նվիրել։ Եթե չեն նվիրել, ուրեմն՝ Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան վարչությունը ցրեք, մեկ էլ նայեք ինչ եք ստորագրում, կամ մարդ պահեք, ով Ձեր տեղը կնայի։ Կսպասեմ Ձեր ակտիվ լայվերին շինհրապարակներից։ Թե չէ մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր