00:00:00

Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»

13:50, 06 ապրիլ 2020 Հասարակություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ «Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է բարձր ջերմություն ունենալ և հազում է։ Սակայն Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ Ջոնսոնը շարունակում է գլխավորել կառավարությունը և կապի մեջ է նախարարների կաբինետի հետ: «Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,-ասել է նրա մամուլի քարտուղարը: Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր