00:00:00

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը․ Worldometer

19:25, 04 ապրիլ 2020 Հասարակություն

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը, գրանցվել է վարակման 1 121 917 դեպք, ապաքինվել է 230 316 մարդ։ Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։ Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 124 736 դեպք, 11 744-ը՝ մահվան ելքով։
Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 119 827 դեպք, մահացել է 14 681-ը։ Գերմանիայում գրանցվել է 91 159 դեպք (մահացել է 1 275-ը), Ֆրանսիայում՝ 82 165 (մահացել՝ 6 507-ը), Շվեյցարիայում՝ 19 702 դեպք (604)։
Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 3 326 դեպք, հաստատվել է վարակման 81 639 դեպք:
Իրանում զոհերի թիվը հասել է 3452-ի, վարակակիրների թիվը 55 743 է: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 277 522 դեպք, որոնցից 7 403-ը՝ մահվան ելքով։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել։ Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորյան կղզիների, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է: Մի շարք փորձագետներ կարծում են, որ որոշ երկրներում հնարավոր է, որ կառավարությունները թաքցնում են վարակման դեպքերը։ Մի շարք երկրներում էլ, ինչպիսին Եմենն է, ռազմական կոնֆլիկտների հետևանքով վիճակագրական տվյալներ հավաքելը բավականին բարդ է։ Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր