00:00:00

«Հայոց Արծիվներ»-ը պահանջ է ներկայացրել կառավարությանը

21:09, 26 մարտ 2020 Հասարակություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը․ «Պահանջ՝  Կառավարությանը. Հայաստանում հայտարարված արտակարգ դրության տերը բացառապես Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, հետևաբար, ստեղծված իրավիճում, Հայաստանի Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի՝ սույն թվականի մարտ, ապրիլ ամիսների կոմունալ (գազ, լույս, ջուր) վճարումները: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար: Հայաստանի ոչ մի ընտանիք, ոչ մի քաղաքացի ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ չպետք է վճարի սեփական տան կոմունալները (գազ, լույս, ջուր)՝ 2020 թվականի մարտ, ապրիլ ամիսների համար՝ Կառավարության կողմից հայտարարված Արտակարգ դրության պատճառով» :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր