00:00:00

«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանության պետի նոր անուն է շրջանառվում․ ով է նա

14:03, 18 մարտ 2020 Հասարակություն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն: Ինչպես հայտնի է, բանակում առկա որոշակի ժամանակահատված առաջացած անկառավարելի իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, եւ այժմ այդ կառույցն ունի միայն պաշտոնակատար: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել` ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը: Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Եվ, ըստ մամուլի հրապարակումների, Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ: «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել: Հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում: Եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր