00:00:00

Ալեն Սիմոնյանը պատրաստում է դատական հայց ընդդեմ՝ Analitik.am-ի

16:49, 19 փետրվար 2020 Իրավական

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացնում ընդդեմ Analitik.am լրատվական կայքի։ Հնարավոր դատական հայց ներկայացնելու մասին, հիշեցնենք Սիմոնյանը հայտարարել էր փետրվարի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Երեկ ես ձեզ էստեղ հարցազրույց եմ տվել, և լրատվական կայքերից մեկը, աղավաղելով, ենթադրություններ անելով վերնագիր է դրել, թե իբր ես էստեղ խոսել եմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ասել եմ, որ իբր հանրաքվեն նշանակում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։ Տվյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, դուք բոլորդ էստեղ եք եղել, որևիցե մեկը ձեզանից դրա մասին չի գրել, և ես պաշտոնապես պահանջում եմ այդ կայքից հերքում հրապարակել, հակառակ դեպքում չեմ բացառում դատարան դիմելու տարբերակը՝ իմ խոսքը աղավաղելու և նման հայտարարություններ անելու համար»,-ասել էր Ալեն Սիմոնյանը։ Խոսքը Analitik.am լրատվական կայքում հրապարակված Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը վերտառությամբ հոդվածի մասին է։ Մենք պարզեցինք, որ ավելի ուշ լրատվամիջոցը վերնագիրը որոշակի փոխել է, ավելացնելով հարցադրում, սակայն ըստ հայացադիմում ներկայացնող կողմի այն միևնույնն է սխալ տեղեկատվություն է պարունակում։ Բացի այդ վերնագիրը եւ հոդվածը իր մեջ պնդում են պարունակում, ինչը նաեւ արտատպվել է այլ ԶԼՄ-ներում։ Իսկ հոդվածում առկա՝ Սիմոնյանին վերագրվող մտքերը չեն արտաբերվել իր կողմից։ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ տվյալ լրատվամիջոցին է դիմել, պահանջելով հերքել հրապարակումը, ինչը չի արվել, որից հետո էլ որոշել է դիմել դատարան եւ իր ներկայացուցիչները այս օրերին պատրաստում են համապատասխան հայցադիմումը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր