00:00:00

Ջալալ Հարությունյանը՝ Արցախի ՊԲ հրամանատար. նախագահը ստացել է միջնորդագրեր

14:32, 19 փետրվար 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ միջնորդագրերը: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ նախագահը դեռ չի ստորագրել դրանք. նա եռօրյա ժամկետ ունի: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների՝ սպասվում է, որ պաշտոնից կազատվի նաեւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Իշխանական աղբյուրները հաստատում են այս տեղեկությունը, հաստատելով նաև այն, որ այդ պաշտոնում կնշանակվի Ջալալ Հարությունյանը: Պաշտոնապես այս մասին կհրապարակվի այսօր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր